• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

ՀՀ Անկախության 34-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Նյու Դելիում ՀՀ դեսպանության կողմից

30 սեպտեմբերի, 2025
ՀՀ Անկախության 34-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Նյու Դելիում ՀՀ դեսպանության կողմից
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՀՀ Անկախության 34-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն և համերգային երեկո է կազմակերպվել Նյու Դելիում ՀՀ դեսպանության կողմից, որին որպես գլխավոր հյուր մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ, Արևմտյան ուղղության հարցերով քարտուղարը:
ՀՀ դեսպան Վահագն Աֆյանն իր խոսքում ընդգծել է Հայաստանի և Հնդկաստանի դարավոր և մշակութային կապերի հենքի վրա վերջին մի քանի տարիների քաղաքական ակտիվ երկխոսության և փոխշահավետ ոլորտներում ընդլայնվող համագործակցության մասին։ ՀՀ դեսպանը,  նշելով նաև, որ Հայաստանի համար բարեկամ Հնդկաստանը հանդիսանում է հուսալի գործընկեր, որի հետ ձգտում կա հաստատել հարաբերությունների ավելի բարձր մակարդակ, համոզմունք է հայտնել, որ ընթացիկ շփումների և արդյունավետ մեխանիզմների կիրառմամբ երկկողմ համագործակցությունն օժտված կլինի առավել ամուր և հեռանկարային բնույթով։
ՀՀ դեսպանը, անդրադառնալով Վաշինգտոնի օգոստոսյան համաձայնություններին, ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա հաստատված խաղաղության նշանակության մասին: Նշվել է, որ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունից բխող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի կյանքի կոչմամբ լոգիստիկ նոր հնարավորություններ կստեղծվեն ոչ միայն ՀՀ անմիջական հարևանների, այլ նաև հարավ-ասիական տարածաշրջանի երկրների և հատկապես՝ Հնդկաստանի համար։
Հնդկաստանի ԱԳ նախարարի նորանշանակ տեղակալ Սիբի Ջորջն իր հերթին նշել է երկու երկրների խորը բարեկամական և պատմական կապերի և շարունակական գործընկերությունն ամրապնդելուն ուղղված քայլերի մասին, որի շուրջ նաև մտքեր են փոխանակվել ՀՀ դեսպանի հետ կայացած առանձնազրույցի ընթացքում:
ՀՀ դեսպանության կողմից երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվող ընդունելությանը Մշակութային կապերի հնդկական խորհրդի (ICCR) հրավերով Նյու Դելի ժամանած «Հայ աստղեր» և «Նանե» պարային համույթները հանդես են եկել «Հայաստանը շարժման մեջ» խորագրի ներքո ազգային պարերի կատարումների համատեղ ծրագրով, որն արժանացել է բազմաթիվ ներկաների ջերմ և հիացական արձագանքին:
Ընդունելությանը ներկա էին մի քանի տասնյակ երկրների դեսպաններ և դիվանագետներ, ինչպես նաև Հնդկաստանի գերատեսչական, խորհրդարանական, պետական և մասնավոր հաստատությունների, փորձագիտական շրջանակների և փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչներ ու Նյու Դելիում գտնվող պարաաթլետիկայի Հայաստանի հավաքականը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: